Հայաստանի երկու օդանավակայաններում («Զվարթնոց» և «Շիրակ») 2024 թվականի հունվար-մարտ ամսիներին ուղևորահոսքը կազմել է 1 043 440 մարդ։
«Զվարթնոց» օդանավակայանում առաջին եռամսյակում այս ցուցանիշը կազմել է 1 022 312 մարդ, իսկ Շիրակի օդանավակայանում՝ 21128։
Նշենք, որ Հայաստանի երկու օդանավակայաններում («Զվարթնոց» և «Շիրակ») 2023 թվականի հունվար-մարտին ուղևորահոսքը կազմել է 1 046 701 մարդ, 2022 թվականի հունվար-մարտին՝ 570 689 մարդ, իսկ 2021 թվականի առաջին եռամսյակում՝ ընդամենը 270 975 քաղաքացի։