Ռուսաստանը հույս ունի Ադրբեջանի աջակցությանը՝ Ստեփանակերտում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսության բացման հարցում, այն շուտով կսկսվի։ Այս մասին հայտարարել է Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինն՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը, հայտնում է ТАСС-ը։
«Մենք ծրագրում ենք մոտ ապագայում սկսել դրա համար նախապատրաստական աշխատանքները և ապավինում ենք ձեր աջակցությանը»,- ասել է ռուս սենատորը։ Նրա խոսքով՝ իդեալական կլիներ գլխավոր հյուպատոսությունը բացել 2024 թվականին։ «Դա թույլ կտա մեզ վերացնել փոխադարձ հյուպատոսական ներկայության անհավասարությունը»,- հավելել է Կարասինը, փոխանցում է ТАСС-ը։