Լուկաշենկոն հայտարարել է, որ ինքն ագրեսոր չէ և պատերազմ չի ցանկանում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ինքն ագրեսոր չէ և որ ինքը պատերազմ չի ցանկանում, ինչպես հաճախ աղաղակում են՝ հատկապես Լեհաստանում։ Ըստ նրա՝ Բելառուսում մարդկանց ճնշող մեծամասնությունը պատերազմ չի ցանկանում:

«Սակայն դա չի նշանակում, որ Լուկաշենկոն «ագրեսոր» է և պատերազմ է ուզում։ Ամեն ինչից ավելի, քան միլիոնավոր բելառուսները, ինքս էլ չեմ ընդունում և չեմ ուզում պատերազմ»,- Ըստ БелТА գործակալության՝ Մոգիլևում Բելառուսի մեդիա համայնքի ֆորումում հայտարարել է Բելառուսի ղեկավարը։

Լուկաշենկոն նշել է, որ այժմ երկրում շատ է խոսվում ներկա վտանգավոր պահի, տարբեր տեսակի տագնապալի ազդանշանների, թեժ առճակատման մեծ հավանականության մասին։

Նա նշել է, որ հաշվի առնելով Բրեստի ամրոցի փորձը, երբ հակառակորդը գրավել էր հենց պատերազմի սկզբում, Բելառուսն այժմ իր պաշտպանական կառույցները կառուցում է սահմանից ավելի հեռու, որպեսզի հարձակման դեպքում մարտիկները կարողանան այնտեղ հնարավորինս երկար դիմադրել:

Բելառուսի նախագահն ընդգծել է, որ անընդհատ պարզ օրինակներ է օգտագործում՝ բացատրելու համար՝որքան զարհուրելի է պատերազմը։ «Ոչ մի բելառուսի չպետք է խորտակի իր կյանքն ու փտի խրամատներում»,- շեշտել է Լուկաշենկոն և հավելել, որ դրա համար ամեն ինչ անում է, որ դա տեղի չունենա:

Spread the love