«Մեր ժողովուրդը բազմիցս ապացուցել է աշխարհին, որ ոչ մի ուժ չի կարող իրենից խլել իր ազատ ապրելու և արարելու արդարացի իրավունքը».Կառլեն Մկրտչյան

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է  ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ:

    «Սիրելի՛ հայրենակիցներ, Արտաշատ միավորված համայնքի սիրելի՛ բնակիչներ, այսօր լրանում է Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման և Մայիսյան հերոսամարտերում տարած հաղթանակի 106-ամյակը, ինչի առթիվ սիրով շնորհավորում եմ բոլորիս:

Առաջին Հանրապետությունը մեծ դերակատարություն է ունեցել ազգային միասնության և պետականության վերականգնման գործընթացում:
Հայ ազգի զարթոնքի ու հավատի խորհուրդն իր մեջ կրելով՝ այն դարձավ հայրենասիրության, ապրելու, արարելու և միաբանվելու մի նոր խթան՝ նոր ու շրջադարձային էջ բացելով հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ:
Մեր ժողովուրդը բազմիցս ապացուցել է աշխարհին, որ ոչ մի ուժ չի կարող իրենից խլել իր ազատ ապրելու և արարելու արդարացի իրավունքը: Դարեր շարունակ մեզ պատուհասած դժբախտություններն ու աղետները միայն ամրացրել են մեր կամքն ու ապրելու ձգտումը: Դրա վառ ապացույցն էր նաև Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի և Սարդարապատի հերոսամարտերով ծնունդ առած Առաջին Հանրապետությունը, որը, չնայած իր կարճ ընթացքին, կարևոր դերակատարություն ունեցավ մեր ազգի համար:
Մենք գլուխ ենք խոնարհում իրենց կյանքով այս օրը կերտած և բոլոր ժամանակներում հայրենիքի զոհասեղանին կյանքը դրած քաջորդիների պայծառ հիշատակի առջև:
Եվս մեկ անգամ իմ ցավակցություններն եմ հայտնում մայիսի 26-ին տեղատարափ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում գետերի վարարման հետևանքով առաջացած աղետի զոհերի ընտանիքներին և աջակցություն հայտնում տուժած բնակչությանը:
Խաղաղ ու կապույտ երկինք եմ մաղթում մեր երկրին, բարի ու անփորձանք ծառայություն՝ մեր զինվորներին ու սպաներին:
Թո՛ղ անցյալում մնան բոլոր դժվարություններն ու աղետները:
Թո՛ղ Հանրապետության տոնի խորհուրդը շարունակի մեր ազգի համար հայրենասիրության, միաբանության և մարտահրավերներ հաղթահարելու հավերժ խորհրդանիշը լինել:
Շնորհավո՛ր Հայաստանի Առաջին Հանրապետության տոնը»,-ասել է նա:
Լրատվություն
Spread the love