Երկու փողոց Թեհրանում վերանանվել է ի պատիվ ավիավթարից զոհված նախագահ Էբրահիմ Ռաիսիի եւ մեկ փողոց՝ հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանի անուններով։ Այս մասին տեղեկացրել է Իրանի մայրաքաղաքի քաղաքային խորհրդի մշակույթի հանձնաժողովի ղեկավար Նարգես Մադանիպուրը։
«Թեհրանի 15-րդ շրջանում Բեեսատ ավտոմայրուղին Բասիջ հրապարակի հետ հատման կետից մինչեւ Բահման հրապարակ անվանվել է ի պատիվ նահատակ այաթոլա Ռաիսիի»,- նրա խոսքերը մեջբերել է IRIB հեռուստաալիքը։ Պաստորի փողոցի արեւելյան մասը եւս անվանվել է զոհված նախագահի անունով, ավելացրել է Մադանիպուրը։ Պաստորի փողոցի այդ մասում է գտնվում Իրանի նախագահի աշխատակազմի գրասենյակը։
Հանձնաժողովի ղեկավարը նշել է, որ «Քուշկ փողոցը վերանվանվել է ի պատիվ արտաքին գործերի նախարար, նահատակ Հոսեյն Ամիր-Աբդոլահիանի»։ Այստեղ է գտնվում Իրանի արտաքին գործերի նախարարությունը։
Մայիսի 25-ին Իրանի ուրանի վերամշակման միջուկային կենտրոնում (Սպահան) հայտնել են, որ կենտրոնը կրելու է զոհված նախագահի անունը։