Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. էժանացել է նաեւ ռուբլին

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 29-ին, կազմել է 387.50  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.53 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.32 դրամ (նվազել է 1.24 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 493.91  դրամ (նվազել է 1.02 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.32 դրամ (նվազել է 0.06 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 382-385.5  դրամով, վաճառվում է 389.5-392 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 412-418.5 դրամով, վաճառվում է 423-430 դրամով:

Spread the love