Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 27-ից 29-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 140 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված։
Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 18, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և ֆիզիկական ներգործության՝ 16-ական, խարդախության` 13, թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 8, հոգեկան ներգործության՝ 7, աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու՝ 5, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 4, մարդու առևանգման, դրամանենգության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, սառը զենքի հայտնաբերման, ինքնավնասման, պետական սահմանն ապօրինի հատելու ու դատական ակտը չկատարելու՝ 2-ական, սպանության, կողոպուտի, շորթման, ահաբեկչության, ինքնավնասման, ատելություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, վարժական հավաքներից խուսափելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, փաստաթղթի կեղծիքի, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու և ինքնիրավչության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 1 դեպք։
Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար. 3 մարդ զոհվել է, 23-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։