Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժին:
ՄԻՊ-ից հայտնում են, որ առանձնազրույցներ տեղի կունենան բողոքի ակցիայի իրականացման վայրից բերման ենթարկված անձանց հետ, կուսումնասիրվեն նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը, բերման ենթարկելու հիմքերն ու Ոստիկանության բաժնում նրանց իրավունքների ապահովման վիճակը:
Նշենք, որ ԱԳՆ շենքի մոտ բախում տեղի ունեցավ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: 16 մարդ բերման է ենթարկվել: Ոստիկանները հայտնել են, որ երեք ոստիկան վնասվածք է ստացել:
Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ իրեն եւս ոտքով հարվածներ են հասցրել բերետավորները, բերման են ենթարկել սարկավագների, ծեծել են լրագրողի: