Կասեցվել է չրանոցի գործունեությունը

Ինչպես տեղեկացնում է Տեսչական մարմնից՝ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում չրերի արտադրությամբ զբաղվող «ԱՐՄԱՎԻՐ ՖՐՈՒԹ» ՍՊԸ-ում արձանագրել են մի շարք խախտումներ։

Ընկերությունը չունենալով համապատասխան ջրօգտագործման թույլտվություն՝ ապօրինի խորքային հորից կատարել է ջրառ, իսկ  չորացման արտադրամասի վառարանները շահագործել է առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվությունների։

Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով կասեցվել են ստորերկրյա ապօրինի խորքային հորի և արտադրամասի վառարանների շահագործումը։

Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության, նաև ներկայացվել  է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։

Spread the love