Դիլիջանի համայնքապետարանը մշտապես աջակցում ու խրախուսում է մշակութային միջոցառումների կայացումը Դիլիջանում:Հերթական անակնկալն էր սպասվում մեր գուրմաններին ՝ Դիլիջանում մեկնարկել է «Միմինո» հայ-վրացական խոհարարական-մշակութային փառատոնը:
Փառատոնի 4 հիմնական գոտիներում ներկայացված են.
Որտեղ Հայկական և վրացական ուտեստների պատրաստման և ներկայացման տաղավարներ, ապա
արվեստի և արհեստագործական արտադրանքի ներկայացման տաղավարներ, ինչպես նաև
երաժշտական-գեղարվեստական մասի ներկայացման տաղավար:
Մշակութային միջոցառումը եզրափակում է մրցույթային հանձնաժողովի / դատավարական տաղավարը:
Հիշեցնենք՝ «Միմինո» հայ-վրացական մշակութային և խոհանոցային փառատոնը կազմակերպվում է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։