Հուլիսի 3-ին հանրապետությունում տեղ-տեղ սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, որոշ տեղերում տեղումները կկրեն տեղատարափ անձրեւների բնույթ։ Որոշ տեղերում սպասվում է նաեւ կարկուտ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսարեւելյան քամու ուժգնացում՝ 19-24 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատ անձրեւներ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչեւ 18-23 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +25+27։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +18+22,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +17+19,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +21+23,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +17+20,
Լոռիում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +17+20,
Տավուշում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +19+23,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +17+19,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+12+15, ցերեկը՝ +20+24,
Արարատում գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +26+28,
Արմավիրում գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +26+28,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +17+19,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝+15+17, ցերեկը՝ +26+28,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +25+28,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +19+21։