Ադրբեջանում նորից պահանջել են փոխել Հայաստանի Սահմանադրությունը։
«Առջեւում բազմաթիվ նպատակներ ունենք։ Մեր երկրի ինքնիշխանության սպառնալիքի վերացումը գլխավոր առաջնահերթությունն է»,- ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, տեղեկացրել է APA-ն։
«2021թ. հունվարին նախագահ Իլհամ Ալիեւը բացահայտ առաջարկեց Հայաստանին խաղաղ օրակարգ։ Բաց հարցերի քանակը խաղաղության պայմանագրի քննարկման առումով զգալիորեն կրճատվել է։ Ցավոք, Հայաստանի Սահմանադրությունում դեռեւս կան տարածքային հավակնություններ Ադրբեջանի նկատմամբ։ Լիակատար խաղաղության հասելու համար այդ գործոնը անհրաժեշտ է վերացնել»,- ասել է Բայրամովը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հանդեպ տարածքային հավակնություններ պարունակվում են Ադրբեջանի սահմանադրությունում, քանի որ Ադրբեջանի Հանրապետությունը Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության իրավահաջորդն է, ոչ թե Ադր. ԽՍՀ-ի։ Ավելի վաղ Հայաստանի իշխանությունները հայտնել էին, որ երկու երկրների ներքին օրենսդրությունը չպետք է արտացոլվի ենթադրվող խաղաղության համաձայնագրում։ Սակայն Բաքվում սկսել են Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջներ ներկայացնել։