Հանրապետության մարզերի մեծ մասում հուլիսի 9-ին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդ անձրեւներ, հնարավոր է կարկուտ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 19-24 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 3 օրերին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ. ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա՝ 18-23 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +32+34։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +24+28,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +23+26,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝+17+20, ցերեկը՝ +28+30,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +22+26,
Լոռիում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +24+27,
Տավուշում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +28+32,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +23+26,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+15+20, ցերեկը՝ +28+32,
Արարատում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +33+35,
Արմավիրում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +33+35,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +20+23,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +32+34,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +30+33։