ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԲԱՐՁՐ ՈՐԱԿՆ Է ՍՏԵՂԾՈՒՄ ԱՐԺԵՔ.ՀՐԱՉԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Ճանապարհաշինության ոլորտում երկարամյա և վաստակաշատ ինժեներ ՀՐԱՉԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ  հանրապետությունում ճանաչված և ոլորտի առաջատար մասնագերտներից է , այդ մասին փաստում են նրա կատարած աշխատանքները , որոնք  երկար են ծառայում հանրությանը և նրա համար ստեղծում են ճանապարհ իր մասնագիտական հնարավորությունները դրսևորելու կազմակերպության ներսում:

Ինժեները շատ պատասխանատու ծրագրեր է իրականացրել   հանրապետության՝ համայնքին, միջպետական հանրապետական ինչպես նաև այսօր ՀՀ կառավարության կողմից պատվիրակված Հայաստան Թուրքիա սահմանի ճանապարհի վերականգնման մի հատվածը:

«Զրուց» թերթի եվ «progressarmenia.com» կայքի հյուրն է  բազմավաստակ  ինժեներ Հրաչիկ Սարգսյանը

-Պարոն Սարգսյան ներկայացրեք խնդրեմ  նախորդ  տարվա Ձեր կողմից  կատարված աշխատանքների մասին՝ մասնավորապես Արարատ միավորված համայնքում:

– Նախորդ տարի Զանգակատան կենտրոնական ճանապարհի, Պարույր Սևակի տուն – թանգարան տանող ճանապարհին ասֆալտապատում ենք իրականացրել: Նախորդ տարի զգալի աշխատանքներ ենք կատաարել Արարատի մարզում ինչպես նաև Արարատ միավորված համայնքի տարածաշրջանում, իսկ պատվիրատուն եղել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մասնավորապես Երևան – Երասխ – Մեղրի ավտոճանապարհի 53 – 65 կմ միջպետական ճանապարհի ասֆալտապատումն է իրականացվել և Տիգրանաշենի հատվածը 77 կմ մինչև 82 կմ ասֆալտապատվել է որակական չափանիշներին  նորմատիվներին համապատասխան` ներառյալ ջրահեռացման, ենթակառուցվածքների անվտանգության պահպանմամբ նորմատիվների համպատասխան: Ծրագրի արժողությունը՝ Երևան Երասխ ճանապարհի 53 – 65 կմ  համար կազմել է 1 մլրդ. 192 մլն դրամ, մյուս 77 – 82 կմ ճանապարհի ասֆալտապատման համար 1 մլրդ. 98 մլն դրամ:

Մենք գիտենք, որ նախորդ տարի կառավարության սուբվենցիոն ծրագրով տարածաշրջանում ասֆալտապատման աշխատանքներ ևս իրականացրել եք:

– Ա՛յո: Զանգակատուն բնակավայրում կատարված աշխատանքները եղել է 45 տոկոս համայնքի և 55 տոկոս կառավարության սուբվենցիոն ծրագրով, իսկ 17 մլն դրամ Զանգակատան գերեզմանատուն տանող ճանապարհն էլ իրականացվեց բացառապես Արարատ համայնքի սեփական միջոցներով: Ճանապարհների ասֆալտապատում իրականացվել է նաև Վեդի խոշորացված համայնքում՝ Ոսկետափ, Եղեգնավան և Արալեզ գյուղական բնակավայրերում և Վեդի քաղաքում: Ծրագիրն իրականացրել ենք կառավարության սուբվենցիոն ծրագրով, որտեղ  մի դեպքում համայնքի մասնաբաժինը կազմել է 45 տոկոս, իսկ կառավարության մասնաբաժինը 55 տոկոս, մյուս դեպքերում ավելի տարբեր:

Պարոն Սարգսյան ի՞նչպես կնկարագրեք այսօրվա մրցակցությունը շինարարական կազմակերպությունների միջև հաշվի առնելով կատարած աշխատանքների որակը:

-Գիտեք գործող կազմակերպություններից յուրաքանչյուրն իր դիրքն ունի: Ես իմ փոխարեն կարող եմ խոսել և երաշխավորել: Կարծում եմ ցանկացած կազմակերպություն  առաջին հերթին աշխատանքները  պետք է կատարի բարձր որակով և երաշխիքով պետության կողմից առաջարկված բոլոր նորմատիվներին համապատասխան, որպեսզի այն ծառայի   մեր ժողովրդի ու պետության  երկարաժամկետ:

 

 Հարցազրույցը՝ Կարինե Սարգսյանի

Spread the love