Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր Բաքվում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ։
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, Ադրբեջանի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության օրակարգի հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները։
Ջեյհուն Բայրամովը խոսել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի, առկա սպառնալիքների և մարտահրավերների մասին։
Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության՝ Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանին սպառնացող ականների վտանգը շարունակում է սպառնալիք լինել Ադրբեջանի քաղաքացիների՝ ազատագրված տարածքներ վերադարձի, ինչպես նաև շարունակվող լայնածավալ վերականգնման և շինարարական աշխատանքների համար։
Նշվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին իրավիճակը և խաղաղ գործընթացում ձեռք բերված առաջընթացը։ Բայրամովը հայտարարել է, որ սակայն, Հայաստանի գործող Սահմանադրության մեջ Ադրբեջանի դեմ տարածքային պահանջների առկայությունն անընդունելի է։
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպմանը թվարկել է խաղաղության օրակարգի առաջխաղացմանը սպառնացող քայլերը, մասնավորապես նշելով, թե Հայաստանում արագացող ռազմականացումը շարունակում են անհանգստության տեղիք տալ։