ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կոչ է արել ֆինանսավորում հատկացնել ՄԱԿ պաղեստինցի փախստականների օգնության գործակալությանը՝ Իսրայելին մեղադրելով տարհանման պատճառով, որոնք ստիպում են «պաղեստինցիներին անընդհատ տեղահանվել կործանման եւ մահվան լանդշաֆտով», տեղեկացրել է АР-ը։
Գուտերիշը դոնորների համաժողովում հայտնել է, որ պաղեստինցի փախստականների օգնության ՄԱԿ գործակալությունը բախվում է «ֆինանսավորման խոր դեֆիցիտի խնդրին«։
Գործակալության գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին համաժողովի սկզբում հայտնել է, որ գործակալությունը միայն մինչեւ օգոստոս աշխատելու միջոցներ ունի։
Հանդիպման վերջում նա լրագրողներին ասել է, որ թեեւ մուտքերի ընդհանուր գումարը հայտնի կլինի միայն հաջորդ շաբաթ, նա համոզված է, որ գործակալության տարեկան բյուջեում, որը կազմում է 850 մլն դոլար, կլինեն բավական նոր միջոցներ՝ ապահովելու համար գործակալության աշխատանքը մինչեւ սեպտեմբերի վերջ։
Գործակալության 30 000 աշխատողներ ապահովում են մոտ 6 մլն պաղեստինցի փախստականների կրթությունը, սկզբնական բուժգնությունը եւ գործունեության այլ տեսակներ Գազայում, Արեւմտյան ափին, Հորդանանում, Լիբանանում եւ Սիրիայում։
Առաջիկա ամիսներին, ըստ Լազարինիի, գործակալությունը միջոցներ կփնտրի մինչեւ դեկտեմբեր իր գործունեությունը շարունակելու, ինչպես նաեւ 1,2 մլրդ դոլար Գազայում պատերազմի եւ 460 մլն դոլար Սիրիայում ճգնաժամի համար տրամադրելուն, որոնցից երկուսն էլ ֆինանսավորվում են միայն 20 տոկոսով։