Թուրքիան շուտով կավարտի «Մագիլ-կողպեք» («Claw-Lock») գործողությունը Հյուսիսային Իրաքում, շաբաթ օրը հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Շատ շուտով կողպեք կդնենք Հյուսիսային Իրաքի «Մագիլ» գործողության գոտում», – Ազգային պաշտպանության համալսարանում ավարտական արարողության ժամանակ ասել է Էրդողանը:
Թուրքական զորքերը Հյուսիսային Իրաքում 2019 թվականից ի վեր գործողություններ են անցկացնում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների դեմ։
1984 թվականին թուրքական պետության դեմ ապստամբած PKK-ն, որի ընթացքում ավելի քան 40 հազար մարդ է զոհվել, Թուրքիան, ԱՄՆ-ը և Եվրամիությունը ներառել են իբրև ահաբեկչական խմբավորում։