Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների կողմից հերթական անգամ իրականացվել են կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներ:
Միջոցառումների արդյունքում Դրախտիկ բնակավայրին հարող լճափնյա տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 69 հատ խեցգետնաորսիչ և 6 հատ ձկնորսական ցանց:
Հայտնաբերված խեցգետնաորսիչները և ձկնորսական ցանցերը տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք, իսկ խեցգետինները բաց են թողնվել լիճ: Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ: