ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ չի զարմացել գաղտնի փաստաթղթերի վերաբերյալ Թրամփի գործը փակելու դատարանի որոշումից եւ դա համարում է ԱՄՆ գերագույն դատարանի մասնավոր իմունիտետի մասին որոշման օրինաչափ արդյունքը։
«Ես զարմացած չեմ։ Դա որոշում է իմունիտետի մասին, որը կայացրել է գերագույն դատարանը»,- ասել է նա երկուշաբթի NBC հեռուստաընկերության հարցազրույցում։
Բայդենը նշել է, որ համաձայն չէ նախագահական իմունիտետի մասին ԱՄՆ ԳԴ որոշման եւ ԳԴ անդամ Քլարենս Թոմասի հատուկ կարծիքի հետ հատուկ դատախազների նշանակման անօրինաչափության մասով, ինչը հիմք է դարձել Թրամփի դատը դադարեցնելու համար։ «Պատճառը ես համարում եմ կեղծավոր, որովհետեւ համաձայն չեմ գերագույն դատարանի որոշման հետ իմունիտետի մասին»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Հուլիսի 15-ին Ֆլորիդայի նահանգի դատարանը փակել էր ԱՄՆ նախկին նախագահի դեմ հարուցված գործը գաղտնի փաստաթղթերի հետ կապված, քանի որ խախտումներ էին եղել հատուկ դատախազ Ջեք Սմիթի նշանակման առնչությամբ։
ԱՄՆ գերագույն դատարանը հուլիսի 1-ին որոշել է, որ Թրամփն ունի մասնակի իմունիտետ իրավաբանական հետապնդման դեմ, որը տարածվում է միայն նրա գործողությունների վրա պաշտոնեական պարտավորությունների շրջանակում։ Որոշումը նշանակում է, որ դատավարությունը իշխանությունը պահելու Թրամփի փորձերի վերաբերյալ 2021թ. հունվարին Կապիտոլիումի անկարգությունների վերաբերյալ, ամենայն հավանականությամբ, կձգձվի։ Դա թույլ կտա Թրամփին ընտրապայքար վարել։