Հանրապետության մարզերի մեծ մասում հուլիսի 18-ին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատ անձրեւներ, հնարավոր է կարկուտ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 19-24 մ/վրկ։ Երեկոյան ժամերին քամին կուժգնանա՝ 18-23մ/ վրկ, Արմավիրի մարզում, Կոտայքի նախալեռներում եւ Արագածոտնում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կիջնի 4-7 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, քամին՝ 18-23 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +29+31։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +21+26,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +21+24,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝+16+18, ցերեկը՝ +27+29,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +19+23,
Լոռիում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +19+23,
Տավուշում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +22+26,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +19+23,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+15+18, ցերեկը՝ +26+30,
Արարատում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +31+33,
Արմավիրում գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +30+32,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +20+24,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +30+33,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +28+31,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +23+25։