Մեր վերաբերմունքը Սյունիքի մարզում ՌԴ գլխավոր հյուպատոսության լիարժեք աշխատանքի արագ մեկնարկի նկատմամբ չի փոխվել. Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մեր հայ գործընկերների հետ համատեղ ջանքերով այս հարցում մեզ հաջողվել է զգալի առաջընթաց գրանցել այս ուղղությամբ։ Մենք Երեւանից ակնկալում ենք հետագա քայլեր, այդ թվում՝ հաշվի առնելով դիվանագիտական պրակտիկայում ընդունված հավասարության եւ փոխադարձության սկզբունքը»,- ասել է Զախարովան։