Կառավարության որոշմամբ սահմանվել է ծառայողական ավտոմեքենաների հատկացման կարգը: Այդ մասին որոշման նախագիծն ընդունվել է Կառավարության՝ հուլիսի 18-ի նիստին:
Վերջին սահմանադրական փոփոխությունների, մասնավորապես 2018 թվականից հետո ընդունված կարգավորումների համաձայն՝ վերանայվել են հանրային իշխանության, կառավարության կառուցվածքի, ինչպես նաև հանրային ծառայության նոր կարգավորումները հանգեցրել են ծառայողական ավտոմեքենաների հատկացման գործընթացը կանոնակարգող իրավական ակտերի վերանայման և համապատասխանեցման անհրաժեշտության։
Ներկայումս որոշմամբ կանոնակարգված են մի շարք պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, սպասարկման և շահագործման գործընթացները։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշման ընդունումը նպատակ ունի ամբողջությամբ կանոնակարգել հանրային իշխանության բոլոր մարմիններին հատկացվող տրանսպորտային միջոցների հատկացման, շահագործման, ձեռքբերման գործընթացները, ինչպես նաև որոշման ընդունումը նպատակ ունի նաև հնարավորինս խնայելու պետական բյուջեի միջոցները՝ մշակվել է Նախագիծը։
Ծառայողական ավտոմեքենաների հատկացման և շահագործման գործող պայմանների վերանայման և միասնական կարգավորման սահմանման տեսանկյունից առաջնահերթ է հանրային իշխանության մարմինների ծառայողական և սպասարկող ավտոմեքենաներին առնչվող բոլոր կարգավորումներով ամրացված գործընթացը: Որոշմամբ կսահմանվեն ծառայողական ավտոմեքենաների հատկացման կարգը, դրանց ներկայացվող պահանջները, շահագործման պայմանները և ժամկետները, հանրային իշխանության մարմիններին հատկացված մեքենաների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվող պահպանման ծախսերը հաշվարկելու սկզբունքները: