Ներկայացվել են 2020-ի ընթացքում իրականացված մասնավորեցման եւ լուծարման գործարքների արդյունքները Posted on February 3, 2022February 3, 2022 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր Մեծ Բրիտանիան կարող է ձերբակալել Նեթանյահուին ՄՔԴ-ի հրամանով, եթե նա այցելի երկիր Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով Ադրբեջանի խորհրդարանում քննադատել են Փաշինյանին «Արևմտյան Ադրբեջանի» և Արևմտյան Հայաստանի համար Անվանվել են ավանդական քաղցրավենիքին ավելի քան տասն առողջարար այլընտրանքներ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային խնդիրները ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 3-ի նիստում քննարկել եւ հաստատել է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը:ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի խոսքով` հաշվետվությունն ընդգրկում է 2020 օրացույցային տարվա ընթացքում իրականացված մասնավորեցման եւ լուծարման գործարքների, մասնավորեցումից ստացված բյուջետային մուտքերի մասին տեղեկությունները, ինչպես նաեւ մասնավորեցման արդյունքները` ըստ առանձին ընկերություններում կատարված ներդրումների եւ պրոֆիլի պահպանման վերաբերյալ:«Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցվել են` ուղղակի վաճառքի ձեւով 1 եւ դասական աճուրդով 2 ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը»,- տեղեկացրել է զեկուցողը եւ հավելել, որ մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 307 մլն 337 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 227 մլն 41 հազար դրամ, իսկ 80 մլն 296 հազար դրամ փոխանցվել է համայնքների բյուջեներ:Փաստաթղթում արտացոլված են նաեւ լուծարման գործընթացի եւ դրա արդյունքում մարված պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ: «Հաշվետու ժամանակահատվածում լուծարման գործընթացում գտնված 3 առեւտրային կազմակերպություններից 1 կազմակերպության լուծարման գործընթացն ավարտվել է, որի արդյունքում մարվել է շուրջ 59 մլն 786 հազար դրամ կրեդիտորական պարտք»,- ընդգծել է Առնակ Ավետիսյանը:Նշվել է, որ ծրագրում կատարվել է փոփոխություն` ՀՀ համապատասխան օրենքով մասնավորեցման ծրագրի ցանկից հանվել է «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն:Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած «Գնումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը: Post Views: 34 Spread the love