Այս տարի հիմնադրված «Արմենիան տոբակո քոմփանին» ազատվեց մաքսատուրքից. Խոստանում է 13.3 մլրդ դրամի ներդրում

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ին:

Այս ընկերության կողմից ներմուծվող հումքընախատեսվում է օգտագործել ծխախոտի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։

Ընկերությունը հիմնադրվել է 2024 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել շուրջ 13․3 մլրդ դրամի կապիտալ ներդրում և 38․6 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թվականը, նախատեսվում է ստեղծել 200 նոր աշխատատեղ՝ 385 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 38․6 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 3․6մլրդ դրամ:

Spread the love