300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ Բանկից (ֆոտո)

Առնո Բաբաջանյան 42/5 հասցեում տեղի ունեցավ «Նոր Երևան» համալիրի 3-րդ բլոկի հիմնարկեքի արարողությունը:

Հիմնարկեքի արարողությունը սկսվեց քահանայի օրհնությամբ և շինարարության մեկնարկը տրվեց երեխաների կողմից համալիրը պատկերելով:

Արև, ամպեր, տուն, մայրիկ ու հայրիկ և բոլոր բնակարաններում շատ կոնֆետներ, ահա այսպես են պատկերել փոքրիկներն ապագա համալիրը կտավների վրա: Փոքրիկների նկարներն ամուր տեղ գտան շենքի հիմքում:

02.jpg (55 KB)

Ամիօ բանկն ու ՄԼ Մայնինգ ընկերությունը կնքեցին համագործակցության Հուշագիր՝ ազդարարելով «Նոր Երևան» համալիրում բնակարան ձեռք բերելու վիճակահանության 2-րդ փուլի մեկնարկը:

«Նախագծի մտահղացումն առաջացել է դեռևս 2021 թվականին, որի հիմքում ընկած է եղել բարձրակարգ նյութերով բարձրորակ շինարարությունը և նրբաճաշակ նախագիծը: Շնորհավորում եմ բոլորիս, հատկապես շահառուներին՝ մեր 3-րդ բլոկի հիմնարկեքի առթիվ»,- ասել է ՄԼ Մայնինգի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարգարյանը:

«Ամիօ կոչվելու հենց առաջին օրվանից մենք փորձում ենք մեր հաճախորդներին ներկայացնել շուկայի լավագույն առաջարկներն ու հնարավորությունները: Այս համագործակցությունը մեզ համար շատ կարևոր է, այն թույլ կտա մեր հաճախորդներին զգալ իրենց բացառիկ և կնքել շահավետ գործարքներ»,- ասել է Ամիօ բանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Սոֆյա Մաճկալյանը:

03.jpg (91 KB)

Ընկերությունների կողմից ստորագրված Հուշագրի շրջանակներում 300 բնակարան հնարավոր կլինի ձեռք բերել 1քմ չլսված 389 հազար դրամով:

Նախագծի շահառու կարող են դառնալ բոլոր հանրային ծառայողները, առողջապահության, կրթության, հանրային ծառայությունների, հանքարդյունաբերության ոլորտի աշխատակիցները և Ամիօ բանկի հաճախորդները անկախ վերոնշյալ պայմաններից:

Նախագծի մասնակցության հայտը կարող եք լրացնել հենց հիմա՝ noryerevan.com:

Համալիրը մեկ նպատակ ունի, ապահովելու ավելի գեղեցիկ կյանք իր բնակիչների համար:

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Spread the love