Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4192 նոր դեպք. Մահացել է 12 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 4192 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 383458 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2762988 վերջին մեկ օրում` 8857 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 27614 պացիենտ: Մեկ օրում աճել է 1670-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 346224 անձ` վերջին մեկ օրում 2510 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 8075 է:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1545 է:


Spread the love