Դոլարն էժանացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 29-ին, կազմել է 387.65 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.75 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.02 դրամ (նվազել է 1.63 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  497.86 դրամ (նվազել է 2.13 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.53 դրամ (նվազել է 0.02 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-386  դրամով, վաճառվում է 389.5-392 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 413-418 դրամով, վաճառվում է 423-429 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.87-4.43 դրամով, վաճառվում է 4.55-4.99 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 386 դրամով, վաճառվում՝ 389.5 դրամով:

Եվրոն գնվում է 419 դրամով, վաճառվում է 423 դրամով:

Ռուբլին գնվում է 4.38 դրամով, վաճառվում է 4.48 դրամով:

Spread the love