ՄՊՀ-ի հետևողական վերահսկողության շնորհիվ կաթնամթերքի շրջանառության ոլորտում արձանագրված խախտումների քանակը նվազել է

Ինչպես տեղեկացնում են հանձնաժողովից ՝  Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2020 թվականին ոլորտում լայնածավալ ուսումնասիրություն էր իրականացրել և պարզել էր, որ արտադրողները մակնշման միջոցով փորձել էին սպառողների մոտ թյուր տպավորություն ստեղծել, որ նրանք կաթնային յուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերքների փոխարեն ձեռք են բերում կաթնային մթերքներ:

Հաջորդող տարիներին ՄՊՀ-ն  հետևողականորեն ուշադրության կենտրոնում է   պահել ոլորտը, ինչը ունեցել է իր դրական ազդեցությունը։

2023 թվականին իրականացված ուսումնասիրության արդյունքում ստուգված թվով 18 ապրանքներից միայն մեկի մասով է հայտնաբերվել խախտման դեպք։

 

Լրատվություն

 

Spread the love