44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն 90 տոկոսով պատրաստ է. Անդրանիկ Քոչարյան

Փակ հանդիպումներ, միջազգային գործընկերների հետ քննարկումներ ու երկրի անվտանգությունն ամրապնդող օրենսդրական նախագծեր. անցնող նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն աշխատել է վերոնշյալ ուղղություններով: Հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել է՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ավարտական փուլի է բերվում:

«Կարելի է ասել՝ զեկույցն 90 տոկոսով ավարտված վիճակում է: Դա նշանակում է մեծ ծավալի աշխատանք, որովհետև 1,5 տարի մենք աշխատեցինք, եւ դրա զգալի մասը տվյալ նստաշրջանի աշխատանքի մեջ է ներառված եղել»,- ասել է  նա:

Spread the love