Առաջարկվում է ընդլայնել ՀՀ դրոշի գործածման տարածքները Posted on February 4, 2022February 4, 2022 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր Մեծ Բրիտանիան կարող է ձերբակալել Նեթանյահուին ՄՔԴ-ի հրամանով, եթե նա այցելի երկիր Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով Ադրբեջանի խորհրդարանում քննադատել են Փաշինյանին «Արևմտյան Ադրբեջանի» և Արևմտյան Հայաստանի համար Անվանվել են ավանդական քաղցրավենիքին ավելի քան տասն առողջարար այլընտրանքներ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային խնդիրները Փետրվարի 4-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության դրոշը նախադպրոցական, հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտական, մարզական եւ մշակութային կազմակերպությունների, պետության եւ համայնքի կողմից հիմնադրված այլ իրավաբանական անձանց շենքերի վրա մշտապես բարձրացնելու պահանջ ամրագրել, նոր խմբագրությամբ շարադրել դրոշի բարձրացման եւ իջեցման վերաբերյալ դրույթները:Զեկուցողի խոսքով` նախաձեռնությամբ լուծվում է նաեւ մեկ այլ կարեւոր հարց` կապված «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի գործնական կիրարկումն ապահովելու օրենսդրական հիմքերի ձեւավորման հետ: «Խնդիրն այն է, որ «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանվում է, որ օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով, սակայն օրենքով սահմանված պահանջների խախտման համար որեւէ օրենքով պատասխանատվություն սահմանված չէ»,- նշել է Աղվան Վարդանյանը եւ հավելել, որ առաջարկվում է օրենքի պահանջների որոշակի խախտումների համար սահմանել վարչական պատասխանատվություն:Հաշվի առնելով օրենքն ընդունելու դեպքում ՀՀ դրոշներ ձեռք բերելու անհրաժեշտությունը` օրենքի ուժի մեջ մտնելու համար սահմանվել է եռամսյա ժամկետ:Հանձնաժողովի անդամներն ողջունել են նախաձեռնությունը, ներկայացրել առաջարկներ: Նշվել է, որ որոշ ձեւակերպումներ հստակեցման կարիք ունեն:Փաթեթի վերաբերյալ Կառավարության դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Գործադիրը, դրական գնահատելով նախաձեռնությունը, ներկայացրել է մի շարք դիտողություններ եւ առաջարկներ:Հանձնաժողովում օրինագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն` առաջինից երկրորդ ընթերցում այն լրամշակելու պայմանով:Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը: Post Views: 188 Spread the love