Ամիօ բանկն ու ՄԼ Մայնինգ ընկերությունը ներկայանում են թամանյանական ոճով կառուցված գեղեցիկ «Նոր Երևան» բնակելի համալիրում բնակարան ձեռք բերելու հատուկ առաջարկով, որի շրջանակներում վիճակահանության միջոցով 300 շահառու կարող է բնակարան ձեռք բերել 1քմ անհավատալի 389 հազար դրամով:
Առաջարկից կարող են օգտվել Երևան քաղաքում և մարզերում աշխատող հանրային ծառայողները, առողջապահության, կրթության, հանրային ծառայությունների, հանքարդյունաբերության ոլորտի աշխատակիցները (և´ մասնավոր, և´ պետական)։
Ամիօ բանկը շարունակելով ներկայացնել շուկայում լավագույն առաջարկները՝ հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին՝ անկախ վերը նշված ոլորտներում աշխատելու հանգամանքից, մասնակցել վիճակահանությանը:
Կարևոր է իմանալ, որ ՀՀ Կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1826-Ն որոշմամբ հենց համալիրի նույն՝ 3-րդ բլոկում է իրականացվել հանրային ծառայողներին մատչելի բնակարանով ապահովման բնակարաշինական ծրագիրը։
Շտապե´ք դառնալ «Նոր Երևան» համալիրի բնակիչ՝ ձեռք բերելով ոչ միայն Ձեր երազանքի բնակարանը, այլ նաև օգտվելով մատչելի առաջարկից, ինչպես նաև եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից:
Բարձրակարգ նյութերով կառուցվող համալիրի ընդհանուր մակերեսը 80,000 քմ է, 1-ին և 2-րդ բլոկների շինարարության ավարտը նախատեսվում է 2025 թվականին, իսկ 3-րդ բլոկինը՝ 2027 թվականին։
Դարձեք այն հաջողակներից, ովքեր «Նոր Երևան» համալիրը կանվանեն իրենց տունը՝ բացահայտելով հարմարավետ և գեղեցիկ կյանքն իր լավագույն ձևով:
Վիճակահանության մասնակցության հայտը կարող եք լրացնել հենց հիմա՝ noryerevan.com
Շտապե´ք, քանի որ հայտ ներկայացնելու վերջնաժամկետը օգոստոսի 25-ն է:
Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: