Եվրոպացի դիտորդների ներկայությունը վստահություն է ներշնչում համայնքի մեկուսացված և խոցելի բնակչությանը։ X-ի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, անդրադառնալով ՀՀ-ում Եվրոպական միության դիտորդական առաքելության՝ Սյունիքի մարզի Ներքին Հանդ կատարած այցին։
«ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է իր պարեկությունն Ադրբեջանի հետ ռազմական շփման գծում։
Եվրոպացի դիտորդների ներկայությունը վստահություն է ներշնչում այս մեկուսացված և խոցելի բնակչությանը։ ԵՄ առաքելությունը շոշափելի ապացույցն է այն բանի, որ այդ բնակչությունը մոռացված չէ աշխարհի կողմից»,- ասվում է գրառման մեջ։