Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն օգոստոսի 10-ին և 11-ին կայցելի Արարատի մարզ, որտեղ կհանդիպի մի շարք համայնքների բնակիչների հետ: Այս մասին հայտնում են Սրբազան պայքար ֆեյսբուքյան էջում: Ֆեյսբուքյան էջում երկայացվել է նաեւ հանդիպումների ժամանակացույցը:
«Սիրելի հայրենակիցներ, մեծ սիրով սպասում ենք մեր հերթական հանդիպումներին: Միասին պետք է կերտենք Հոգևոր Հայաստանը: Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»,-ասվում է հաղորդագրությունում: