ԱՄՆ-ը նախազգուշացրել է Իրանին, որ նորընտիր կառավարությունը և տնտեսությունը կործանարար հարված կկրեն, եթե Թեհրանը Իսրայելի վրա խոշոր հարձակում ձեռնարկի։
Դրա մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ներկայացուցչին։
Նախազգուշացումը Թեհրանին է փոխանցվել ինչպես ուղղակիորեն, այնպես էլ միջնորդների միջոցով, հայտնել է աղբյուրը, որը հրաժարվել է մանրամասներ հաղորդել: