Կատարը, Եգիպտոսը և Միացյալ Նահագներն Իսրայելին և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանը կոչ են արել վերսկսել բանակցությունները Գազայի հատվածում հրադադարի և իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ, հայտնել է BBC-ն։
Դրանից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ իսրայելական պատվիրակությունը խաղաղ բանակցությունների կմեկնի օգոստոսի 15-ին։
«Իսրայելը բանակցողների պատվիրակություն կուղարկի այն վայր, որը կորոշվի մանրամասները վերջնական տեսքի բերելու և շրջանակային համաձայնագիրն իրականացնելու համար», – ասված է հայտարարության մեջ: