ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՄ ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅԻՆ

ՀՀ  Բյուրականի  Աստղադիտարանից progressarmenia.com/Զրույց թերթին փոխանցում են , որ

Երեկ Հարավային Աֆրիկայի Քեյփթաուն քաղաքում մեկնարկել է աստղագիտական աշխարհի եռամյակի գլխավոր իրադարձությունը՝ Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) գլխավոր ասամբլեան, որը թվով 32-րդն է։ Այն կանցկացվի օգոստոսի 6-15-ը։

Գլխավոր ասամբլեային, որն ընթանում է հիբրիդային ձևաչափով, մասնակցում են աստղագետներ աշխարհի բազմաթիվ երկրներից։ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն և ՀԱԸ գործող նախագահ Արեգ Միքայելյանը նույնպես մասնակիցների թվում է։ Համաձայն ծրագրի՝ նախատեսվում է 6 գիտաժողով և 12 թեմատիկ խորհրդակցություն։ Կլինեն նաև զեկուցումներ աստղագիտության ոլորտի պատվավոր մրցանակակիրների կողմից։

Նշենք, որ այս օրերին տեղի կունենա նաև 2023թ-ի Աստղագիտության մրցանակի հանձնման արարողությունը: Հաղթողների թվում է նաև ԲԱ գիտաշխատող Նաիրա Ազատյանը, ով միջոցառմանը կմասնակցի առցանց։

ԲԱ-ն ՄԱՄ Գլխավոր ասամբլեաներին է մասնակցում դեռևս 1948 թվականից։ Գիտաժողովները ՄԱՄ կարևորագույն գիտական հանդիպումներ են, որոնք նպատակ են հետապնդում զարգացնելու աստղագիտությունը՝ զբաղվելով ժամանակի ծառացած հարցերի ուսումնասիրմամբ։ Իսկ թեմատիկ խորհրդակցությունների ժամանակ ՄԱՄ անդամներին են ներկայացնում գիտական թեմաներ՝ նպատակ ունենալով առաջ քաշել նոր գիտական գաղափարներ և զարգացնել նոր ոլորտներ։

Լրատվություն

Spread the love