Այսօր Աժ ութերորդ գումարման նիստի առաջին օրը մեկնարկվեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինք բոյկոտով, որին ավելի ավելի ուշ միացավ «Պատիվ ունեմ» դաշինքը , որոնց նպատակը նույնն էր «Հայաստան» դաշինքից կալանավորված, սակայն մանդատ ստացած երկու սյունեցի քաղաքապետեր՝ Արթուր Սարգսյանի ու Մխիթար Զաքարյանի «քաղբանտարկյալների» ազատ արձակումը:
Նկատենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն ԱԺ նիստը պետք է վարի տարիքով ամենամեծ պատգամավորը նախքան ԱԺ նախագահ ընտրելը և այնպես է ստացվել, որ կրկին երրորդ անգամ բացումը ստանձնեց ազգությամբ քուրդ տարիքով պատգամավոր Կնյազ Հասանովը: Այս ամենը հետաքրքիր չէր դառնա, եթե այս պատգամավորի մասնակցությամբ նիստերի վարումը հետաքրքիր չլիներ: Պարզ ասած հիշեցնենք, որ Հայաստանում «Քրդերի միության» նախագահ՝ պատգամավոր Հասանովը 2017 թվականի ՀՀ խորհրդարանում ԱԺ առաջին նիստը բացելիս խաչակնքվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի հետ միասին: Չնայած այն հանգամանքին , որ քրդերը մուսուլման են , իսկ այսօր մինչ Ալեն Սիմոնյանի ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելը վերջինս ըստ իր պահվածքի փորձում էր հաճոյանալ իշխանական « ՔՊ» կուսակցությանը իր պահվածքով , այդ էր վկայում այն փաստը, որ այսօր խորհրդարանի «Հայաստան» դաշինքի բոյկոտումը վերջինս հեգնեց ու ընդմիջեց ասելով ,-« Ամբողջ աշխարհը մեզ է նայում, սա միտինգ չէ՛ , ակցիա չէ՛, հանգիստ նիստ արեք»-նկատեց Հասանովը:
Ամեն դեպքում ԱԺ ում 76 ամյա քուրդ Հասանովը 2017 թվականից ԱԺ նիստերի բացմանը հաճոյանալու առիթները ձեռքից բաց չի թողնում կախված իրավիճակից:
ՍԵՓԱԿԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ