«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Լուսինե Մխոյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են Posted on February 5, 2022February 5, 2022 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր Մեծ Բրիտանիան կարող է ձերբակալել Նեթանյահուին ՄՔԴ-ի հրամանով, եթե նա այցելի երկիր Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով Ադրբեջանի խորհրդարանում քննադատել են Փաշինյանին «Արևմտյան Ադրբեջանի» և Արևմտյան Հայաստանի համար Անվանվել են ավանդական քաղցրավենիքին ավելի քան տասն առողջարար այլընտրանքներ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային խնդիրները Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Մխոյանի ավագանու լիազորությունները վաղաժամկետ կակադրեցվեն։ Այս մասին որոշում կընդունվի փետրվարի 8-ին սպասվող ավագանու նիստին։Որոշման նախագծում նշված է․«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով` Երևան քաղաքի ավագանին որոշում է.1. Վաղաժամկետ դադարեցնել Լուսինե Աշոտի Մխոյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները։Երևանի ավագանու անդամ Լուսինե Մխոյանը չի մասնակցել ավագանու 7-րդ նստաշրջանի՝ 14.09.2021, 26.10.2021, 30.11.2021 թվականների հերթական նիստերին։ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ավագանու անդամը պարտավոր է մասնակցել ավագանու նիստերին, մինչդեռ Երևան քաղաքի ավագանու անդամ Լուսինե Մխոյանը անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերից, իսկ Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից։ Հաշվի առնելով վերոգրյալը, ղեկավարվելով Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է Լուսինե Մխոյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել»,-ասվում է որոշման մեջ: Post Views: 37 Spread the love