Հայաստանի Սահմանադրությունում դեռեւս պահպանվում են տարածքային հավակնություններ Ադրբեջանի հանդեպ. Բայրամով

ՀՀ Սահմանադրությունում եւ իրավանորմատվային այլ ակտերում դեռեւս պահպանվում են տարածքային հավակնություններ Ադրբեջանի հանդեպ, դա, իր հերթին, խաղաղության եւ հարաբերությունների կարգավոման ամենալուրջ սպառնալիքն է։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը սերբ գործընկերոջ՝ Մարկո Ջուրիչի հետ Բաքվում տված համատեղ մամուլի ասուլիսում, տեղեկացրել է Report-ը։

Բայրամովը տեղեկացրել է սերբ գործընկերոջը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման Ադրբեջանի քայլերի եւ այն դրական քայլերի մասին, որոնք կատարվում են երկու երկրների միջեւ սահմանազատման հարցում։

Բայրամովը նաեւ հայտնել է, որ Հայաստանի վերազինումը սպառնալիք է տարածաշրջանի խաղաղությանը եւ անվտանգությանը։ «Եթե Հայաստանը շահագրգռված է խաղաղության հաստատմամբ, պետք է լրջորեն մտածի իր քայլերի մասին։ Մենք ակնկալում ենք դրանց ճշտում»,- ասել է նա։

Spread the love