Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 223 դեպք:
Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 42, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 28, մարմնական վնասվածք պատճառելու՝ 24, ֆիզիկական ներգործության, խարդախության՝ 15-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 12, հոգեկան ներգործության՝ 11, պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու՝ 7, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 6, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, փաստաթղթեր կեղծելու, դատական ակտը չկատարելու, շրջանառությունն արգելված բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 4-ական, սառը զենք կրելու, սառը զենքի հայտնաբերման, վարժական հավաքներից խուսափելու, ինքնավնասման՝ 3-ական, խուլիգանության, կաշառակերության, բնակարանային գողության, զենքի, զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, թմրամիջոցի մաքսանենգության, անհետաձգելի միջամտության մասին որոշումը խախտելու՝ 2-ական, շորթման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, սեքսուալ բնույթի բռնի գործողության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, խոշտանգման, մարդու առևանգման, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, պետական ունեցվածքի գողության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ինքնիրավչության, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, անձնական կյանքի մասին գաղտնիք կազմող տեղեկություններ հրապարակելու, ազատությունից ապօրինի զրկելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես նաև շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ անձին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության, պետական ունեցվածքի գողության, անձնական ունեցվածքի գողության՝ 1-ական, բնակարային գողության՝ 2-ական դեպք։
Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 8 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար, 58 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։