
Փաստացի այս պահին բուժվում է 29 501 պացիենտ: Մեկ օրում աճել է 1887-ով:Վերջին տվյալներով ապաքինվել է 348 356 անձ` վերջին մեկ օրում 2132 անձ:Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 8081 է:Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 7 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1552 է: