Դոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աճել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, կազմել է 387.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճով 0.25 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 428.45 դրամ (աճել է 0.94 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  508.34 դրամ (աճել է 0.25 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.34 դրամ (նվազել է 0.03 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 389-391 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 417-426 դրամով, վաճառվում է 429-437 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.80-4.30 դրամով, վաճառվում է 4.41-4.80 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 385-486 դրամով, վաճառվում՝ 389-389.5 դրամով:

Եվրոն գնվում է 424-425 դրամով, վաճառվում է 429 դրամով:

Ռուբլին գնվում է 4.25-4.30 դրամով, վաճառվում է 4.35-438 դրամով:

Spread the love