Եվրոպայում ուտելիքի արժեքի հսկայական տարբերություն կա . մեկ ափսե տապասը Լոնդոնում կարող է նույն արժեքն ունենալ, ինչ երկու կերակրատեսակն Իսպանիայում։ Եթե դուք սիրում եք ուտել, բայց ձեր բյուջեն սահմանափակ է, FerryGoGo-ի նոր հետազոտությունը կպարզի, թե եվրոպական որ քաղաքներում ընթրիքը ռեստորանում կարող է ձեզ վրա շատ թանկ նստել։
Առաջին տեղը զբաղեցրել են Ցյուրիխը եւ Ժնեւը։ Այստեղ երեք կերակրատեսակներով ընթրիքը միջինում արժե 123,62 եվրո։
Երկրորդ տեղում Ռեյկյավիկն է՝ Իսլանդիայի մայրաքաղաքը, որտեղ նույն ճաշն արժե մոտ 114 եվրո, երրորդ տեղում՝ Էսպոոն է (Ֆինլանդիա)՝ մոտ 110 եվրո։ Չորրորդ տեղում Կոպենհագենն է՝ մոտ 100 եվրո (շատ էժան է)։
Ահա Եվրոպայի 15 թանկ քաղաքները տնից դուրս սնվելու համար.
Ցյուրիխ եւ Ժնեւ՝ 123,62 եվրո
Ռեյկյավիկ՝ 114,02 եվրո
Էսպոո՝ 110 եվրո
Կոպենհագեն՝ 107,25 եվրո
Լոնդոն՝ 94,61 եվրո
Հելսինկի եւ Դուբլին՝ 90 եվրո
Էդինբուրգ՝ 88,70 եվրո
Ամստերդամ՝ 87,62 եվրո
Օսլո՝ 87,14 եվրո
Ստոկհոլմ՝ 85,41 եվրո
Լյուքսեմբուրգ եւ Քորկ՝ 85 եվրո
Միլան՝ 80 եվրո։