Պաղեստինյան իշխանությունները հայտարարել են, որ Իսրայելի կառավարությունն անօրինական կերպով մոտ 1,9 միլիարդ դոլար է գանձել Պաղեստինի հարկային եկամուտներից: Ըստ Ֆինանսների նախարարության վերջին տվյալների՝ Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի օգոստոսը749 միլիոն դոլար է գանձել, հայտնում է Al Jazeera-ն։
Պաղեստինի իշխանություններն այս գումարը հատկացրել են Գազայում գտնվող պետական ծառայողներին և այլ ծառայություններին, մասնավորապես՝ առողջապահությանը և կրթությանը: Պաղեստինում հայտարարել են, որ Իսրայելը պահում է դրամական միջոցները «որպես պատժիչ միջոց»՝ դադարեցնելու համար Գազային հատկացվելիք վճարումները։
Իսրայելը միաժամանակ հրաժարվում է մուտքագրել պաղեստինցի ճանապարհորդների՝ Հորդանանի սահմանային անցումներից ելքի հարկերից ստացված գումարը, որն այժմ գերազանցել է 238 միլիոն դոլարը, ասված է զեկույցում։
Իսրայելը հարկեր է հավաքում պաղեստինցիների անունից, ինչպես նախատեսված է 1993 և 1995 թվականներին երկու կողմերի միջև ստորագրված Օսլոյի համաձայնագրով։