Պարեկին կաշառք տալու դեպքերի թիվը 2024-ի 8 ամիսների ընթացքում նվազել է 80 տոկոսով. Սասուն Խաչատրյան

Մահվան ելքով վրաերթերի և վթարների թիվը կիսամյակի տվյալներով պակասել է 22-ով. սա շուրջ 30 տոկոսի նվազում է: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 12-ի նիստին ասաց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը:

«Հավանական է, որ այդ նվազումը պայմանավորված է ճանապարհների որակի բարելավմամբ, սև կետերի վերացմամբ»,-ասաց նա:

Խաչատրյանը ներկացրեց նաեւ մեկ այլ վիճակագրություն, համաձայն որի՝ պարեկին կաշառք տալու դեպքերն այս տարի նվազել են. «Ունեցել ենք պարեկներին կաշառք տալու փորձի 48 դեպք անցած տարի. դրանք այն դեպքերն են, երբ պարեկին կաշառք տալու ժամանակ պարեկային ծառայության աշխատակիցը ձերբակալում է կաշառք տվողին և ներկայացնում Հակակոռուպցիոն կոմիտե: Անցած տարի ունեցել ենք 48 նման դեպք: Այս տարվա 8 ամսվա տվյալներով՝ մոտավորապես ունենք 80 տոկոսով նվազում»,- ասաց Խաչատրյանը:

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ գրանցվել են նաև վարորդական վկայական ստանալու համար կաշառք տալու դեպքեր, որոնց բացահայտման արդյունքում այս մասով դեպքերի թիվը ևս նվազել է:

Spread the love