Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ գոլֆ-ակումբում ենթադրյալ մահափորձից հետո ամերիկացի քաղաքական գործչին կոչ է արել «հույսը չդնել հաջողության վրա»։
«Սարան եւ ես ցնցված էինք նախագահ Թրամփի դեմ երկրորդ մահափորձից եւ հանգստացանք, երբ լսեցինք, որ այդ փորձը եւս անհաջող էր։ Բայց մենք չպետք է հույսներս հաջողության վրա դնենք»,- նշված է Իսրայելի վարչապետի X-ի հաղորդագրությունում։
Նա լավագույն մաղթանքներն է փոխանցել Թրամփին եւ նրա տիկնոջը՝ Մելանիին, ինչպես նաեւ հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները նախագահի թեկնածուի անվտանգության ապահովման համար։