Սեպտեմբերի 17-ին հանրապետության մեծ մասում սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ, կնկատվի մառախուղ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում՝ 18-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կիջնի 3-6 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, քամին կուժգնանա՝ 18-21 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +23+25։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +15+19,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +14+17,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +20+22,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +13+17,
Լոռիում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +14+17,
Տավուշում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +17+21,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +14+17,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +19+24,
Արարատում գիշերը՝+15+18, ցերեկը՝ +24+27,
Արմավիրում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +23+26,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +17+19,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +24+27,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +24+26,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +18+20։