Կրեմլում չեն համաձայնել ՀԱՊԿ-ին Փաշինյանի տված գնահատականին

Մոսկվան համաձայն չէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՀԱՊԿ-ին նրա տված գնահատականի հարցում, այդ կազմակերպությունը սպառնալիքներ չի պարունակում Հայաստանի համար, լրագրողներին, ՏԱՍՍ-ի հարցին պատասխանելով, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Խոսքն այն հարցերի մասին է, որոնք վերաբերում են Հայաստանի ինքնիշխան իրավունքներին. Հայաստանն ինքն է ընտրում զարգացման ռազմավարական, տակտիկական ուղիները, բայց եւ միաժամանակ, իհարկե, մենք պետք է կտրականապես չհամաձայնենք պարոն Փաշինյանի հետ»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։ «ՀԱՊԿ-ից չի կարող եւ չի բխում ոչ մի վտանգ, ոչ մի սպառնալիք Հայաստանի ինքնիշխանությանը, հակառակը, այդ կազմակերպությունը կանգնած է անդամ պետությունների ինքնիշխանության պահպանության դիրքերում»,- ընդգծել է Պեսկովը։

Spread the love