ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը շաբաթ և կիրակի կայացած բազմաթիվ հեռախոսազրույցների ընթացքում քննարկել են Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև հակամարտությունը, հաղորդում է Իսրայելի կառավարության մամուլի ծառայությունը։
Հեռախոսազրույցների ընթացքում Օսթինին տեղեկացրել են Բեյրութին իսրայելական հարվածի մասին, որի հետևանքով սպանել է «Հեզբոլլահի» հրամանատար Իբրահիմ Աքիլը, նշվում է հաղորդման մեջ։
Նրանք նաև քննարկել են Իսրայելի «պաշտպանական դիրքը և «Հեզբոլլահի» բազմաթիվ հրթիռային հարձակումների դեմ գործողությունները»:
Զրույցի ընթացքում Գալանտն իր ամերիկացի գործընկերոջը հայտարարել է, որ Իսրայելի նպատակը «երկրի հյուսիսային համայնքներին իրենց տները վերադառնալու հնարավորությունն ապահովելն է»։