«Շուկայական հարաբերությունների ազդեցությունը, չպետք է կորցնի  մարդկային դեմքը». Այս եվ այլ հարցերի շուրջ՝ բացառիկ հարցազրույց ՝ ՍԱՄՎԵԼ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ

 

Դեռևս 90-ականներին հանրապետության արտահանողներից առաջինն էր, որ  ՌԴ մատակարարեց մեր հայ պանրագործների արտադրանքը:

Սակայն 2006 թվականից  «ԼՈՒԼԱ»   հալած պանրի արտադրաման կազմակերպությունը եզակիներից էր  հանրապետությունում , որը պանրի լայն  տեսականին արտահանում էր  ՌԴ և ուներ հեռանկարներ արտադրատեսակների ընդլայնման և նոր տեսականիների պատրաստման   տեխնոլոգիական մեթոդների կիրառման գործում:Հանրապետության  պանրի արտադրության , մրցակցության և առաջիկա  ծրագրերի  շուրջ զրուցեցինք «ԼՈՒԼԱ»  պանրի  արտադրության հիմնադիր-ղեկավար ՍԱՄՎԵԼ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ:

Պարոն Սիմոնյան մի փոքր մանրամասնեք թե ի՞նչպես ստեղծվեց հալած պանրի արտադրությունը և ի՞նչպիսի պանրի տեսակներ եք  այսօր արտադրում:

-Մեր կազմակերպությունը հիմնադրվել է 2006 թվականին, սակայն պանիրների արտադրությանմբ սկսել ենք զբաղվել 2008 թվականից: Սկզբում արտադրում էինք հալած պանիրներ , որից հետո որոշեցինք տեսականին ընդլայնել:Հիմնեցինք ևս մեկ արտադրամաս նույն տարածքում և  սկսեցինք արտադրել «Լուռի»  և «Չանախ» պանիրներ:

Եվ  մեր հիմնական արտադրատեսակների հետ միասին , ողջ ծավալով արտահանում էին Ռուսաստանի Դաշնություն: Այդ տարիներին ռուբլու փոխարժեքը ՀՀ դրամի նկատմամբ մեզ համար շահավետ էր  և մեր բիզնես նպատակահարմարությունը շարունակվեց մինչև 2014 թվականը:Սակայն նույն տարում  երբ  էնբարգո կիրառվեց ՌԴ նկատմամբ և վերջինս էլ երբ էնբարգոն իր հերթին կիրառեց Եվրոպայի և այլ երկրների նկատմամբ այդ պարագայում փոխվեց արտարժույթի շահեկանության ռիսկը դրամի նկատմամբ, որից հետո նվազեց մեր արտահանման ծավալները:

Մենք  այդ ընթացքում մտածում էինք նոր շուկաներ գտնելու շուրջ աշխարհագրությունը ընդլայնելու առումով:Սակայն ավելի ուշ՝ 2020 թվականի գարնանը «Ռոսսելխոզնադզորի» փակեց ՀՀից  բոլոր տեսակի կենդանական ծագման ապրանքների ներմուծումը դեպի  ՌԴ: Ստեղծված տնտեսաքաղաքական իրավիճակում  մեր կազմակերպությունը ևս  արտահանում չէր  կարող իրականացնել ռուսական շուկա , ուստի մենք պարտադրված էինք այլևս փնտրել նոր շուկաներ և մեր համար այդ բարդ իրավիճակում  գտնվեցին գործընկերներ  Մերձավոր Արևելքի երկրներից: Սակայն պետք է նշենք , որ միաժամանակ մենք համագործակցում էինք  ՀՀ ՍԱՏՄ մեր գործընկերների հետ , որպեսզի մեր կազմակերպությունը  գերատեսչության կողմից  առաջարկված բոլոր նորմերին համապատասխան վերահսկվի   նրանց կողմից: Եվ  այս կամավոր նախաձեռնությունը տվեց  ցանկալի արդյունք: Վերջիններիս դուր եկավ  մեր կազմակերպության մոտեցումը  և մեր ՍԱՏՄ գործընկերները , որպես մրցունակ կաթնամթերք վերամշակող կազմակերպություն , արտահանման իրավունք ստացողների հնգյակում  մեզ ևս ընդգրկեցին՝   այսպիսով 2024 թվականի ապրիլի 22-ին  մենք ևս ստացանք  ՌԴ արտահանման թույլտվություն:

Հաշվի առնելով ՌԴ արտահանման խստացված ռեժիմը ի՞նչպես եք շուկայում մրցակցությանը դիմանում  ինչպես ներքին  այնպես էլ արտաքին շուկաներում:

-Դժվարանում եմ ասել  շուկայում ինձ մրցակից համարու՞մ են թե ոչ, սակայն ես կարծում եմ՝   Ո՛Չ  քանի-որ մեր արտադրանքը բոլորից տարբերվում է:  Ամեն դեպքում մենք արտադրում ենք այնպիսի պանրի արտադրատեսակներ, որոնք հանրապետությունումն չեն արտադրում:

Օրինակ Եվրոպայից, Իրանից ներկրվում են մի շարք սպիտակ պանրի տեսակներ, որոնց անվանում են «Ֆետա», սակայն դրանք  «Ֆետա»-ի հետ որևէ աղերս չունեն: Ի տարբերություն նրանց մենք առաջնորդվում ենք այն արտադրատեսակներով, որոնք չեն կրկնվում ներքին շուկայում: «Մենք միշտ մի քայլ առաջ  ենք շարժվում»: Սա մեր կարգախոսն է:

Ի՞նչպիսին է ներքին շուկան սակագնային մրցակցության առումով:

 

-Ինչպես արդեն ասացի մենք  ներքին շուկայում  ևս ներգրավածություն ունենք, ես դա  բացատրում եմ ապրանքի որակով և սակագնի մատչելիությամբ: Մեր սպառողներին երբ մենք էժան  պանիր ենք առաջարկում, որը տատանվում է  1500 դրամի սահմաններում, հաճախ  կասկածում են նրա որակին, իսկ նույնատիպ  «Ֆետան»  երբ վաճառում են 4000 դրամ  ժողովուրդը սպառում է  թանկանոցը, արդյունքում մեր  արտադրությունը մասսայականություն չի վայելում, նույնիսկ այն դեպքում , որ մեր արտադրատեսականին որակական առումով ոչ միայն չի զիջում՝ այլև  ավելի բարձր մակարդակ ունի, սակայն կախված մեր ժողովրդի մենթալիտետից այն լայն սպառում չի գտնում ներքին շուկայում:

 

Ի՞նչ ծրագրեր ունեք շուկայում լայն  ճանաչելիություն ձեռքբերման հետ կապված:

 

-Ճիշտ նկատեցիք: Այժմ վերազինում ենք մեր գովազդային արշավը, միջոցները կենտրոնացնում ենք, որպեսզի  սպառողները իրազեկված լինեն մեր արտադրատեսակների մասին,  փորձենք մարքեթինգի կանոներով  առաջնորդվել , որ մեր  սպառողին ավելի շատ իրազեկվածություն ապահովենք, որպես գնորդները մատչելի և որակյալ պանրի արտադրանք  ստանան:

 

՞նչ հեռանկարներ ունեք Եվրոպական և այլ շուկաներում ներգրավելու համար:

 

-Մոտ ապագայում Եվրոպական շուկա մտներլը հնարավոր չեմ համարում , ոչ միայն մեր՝ այլև բոլոր արտադրողների համար, քանի-որ Եվրոպան ՀՀ-ից կատեգորիկ չի մթերում կաթնամթերքային արտադրատեսակներ:Սակայն շուկայում գործընկերային որոնումները մեզ բերեց Արաբական Էմիրություններ, որտեղ ունենք հաջողություններ , սակայն  դեռևս շատ փոքր ծավալներով ենք արտահանում:

 

 

-Ի՞նչպիսին է ընթացիկ տարվա՝ 2024 թվականին պլանավորված աշխատանքները:

 

-Աշխատանքային: Իսկ՝ ընդլայնումը պետք է տեղի ունենա նոր  պանրի նոր տեսակների և նոր շուկաների ներգրավման հաշվին: Դա հնարավություն կտա նոր և ավելի շատ հումք ձեռք բերել բնական  (անարատ կաթ) մենք կամաց-կամաց  հրաժարվում ենք արհեստական հավելումներից քանի-որ մենք համարում ենք ապագա շուկան դա բնական կաթնամթերքով արտադրված ապրանքատեսակներինն է:Ես կարծում եմ, որ բնական հավելումներով ապրանքը պետք է գերակշռի քանի-որ այսչափ  դրսից ներկրված կաթի փոշին կամ  բուսայուղերի  հավելումների  ներկրումը  կասեցնում է մեր գյուղացի ֆերմերների անասնապահության հետաքրքրությունը:

 

-Պարոն Սիմոննյան ի՞նչպես կնկարագրեք այսօրվա  պանրագործների կողմից առաջարկված առողջ մրցակցությունը:

 

– Ինչպես արդեն  ասացի շուկան բազմազան է, սակայն ես կարծում եմ, որ  շուկայական հարաբերությունների ազդեցությունը երբեք չպետք է կորցնի  մարդկային դեմքը:Պետք է մտածել մեր ժողովրդի առողջության, որակյալ ապրանք մատակարարելու, մարդկանց  աշխատանքով ապահովելու և մեր երկրի տնտեսության զարգացման մասին:

 

 Հարցազրույցը՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

 

 

Spread the love